
Ծնվել է՝Արմավիր Մարզի, Արմավիր քաղաքում:
2008 թ. Ընդունվել է Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց:
2012-2014թթ. Հաճախել է Արմավիրի շախմատի դպրոց:
2013թ. մասնակցել է (6-րդ դասարանում) Ռուսաց լեզվի օլիմպիադաին և հաղթելով հանրապետական փուլը, որպես հաղթող ձմեռային արձակուրդները անց է կացնում Ռուսաստանի դաշնությունում, լինելով ՌԴ նախագահի հատուկ հյուրը:
2014-2018թթ. հաճախել է Արմավիրի արվեստի դպրոց, գեղանկարի բաժինը և այն ավարտելով, ստացել է գեղանկարչի որակավորում:
2017-ին գերազանց ավարտելով 9-ամյա կրթությունը, նույն թվականին ընդունվում է Արմավիր քաղաքի Ռ. Եղոյանի անվան թին 1 ավագ դպրոցը, և 2020-ին նույնպես ավարտելով գերազանց ավագ դպրոցը, ընդունվում է Երևանի պետական ճարտարապետական համալսարանի Տեղեկատվական Տեխնոլոգյաների Անվտանգություն բաժինը:
2020-ի հուլիսի 21-ին զորակոչվել է զինորական ծառայության՝ Արցախի հանրապետւթյան՝ Հադրութ քաղաքում տեղակայված զորամասում:
2020 թ. Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի հանրապետության կողմից սանձազերծած Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից: Մարտական գործողություններով մասնակցել է Հադրութի շրջանի, Վարանդա (Ֆիզուլի) քաղաքի, Մարտունի շրջանի պաշտպանության գործողություններին: Նոյեմբերի 6-ին Հատուկ առաջադրանք կատարելիս Մարատենց ստորաբաժանում տեղափոխում են Շուշիի պաշտպանության սուրբ գործին:
2020թ-ին Նոյեմբերի 7-ին Շուշի քաղաքի պաշտպանության ժամանակ հակառակորդի հետ մարտի ընթացքում զոհվում է շարքային գնդացրորդ՝ Մարատ Արթուրի Խաչատրյանը:
Նրա մարմինը հուղակավորված է Արմավիր քաղաքի՝ Նորապատ համայնքի գերեզմանատանը:
Оставить комментарий