
Ծնվել է Արմավիր մարզի Արմավիր քաղաքում:
2003թ. հաճախել է Արմավիր քաղաքի թիվ 3-րդ հիմնական դպրոցը:
2009թ հաճախել է ֆուտբոլի, և մասնակցել մրցաշարերի ու գրավել մրցանակային տարբեր տեղեր:
2011թ. հաճախել է Արմավիր քաղաքի Նորավան համայնքի ավագ դպրոցը:
2014թ. հաճախել է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի Արմավիրի մասնաճուղ, և ստացել բեռնատար վարորդի որակավորում:
2015-17թթ. Արմավիրի տարածքային զինկոմիսարյատից զորակոչվել է զինվորական ծառայության՝ Արցախի Հանրապետություն, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում տեղակայված զորամասում:
2019թ-ից պայմանագրային հիմուքներով ծառայում էր՝ Արցախի Հանրապետություն, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում տեղակայված զորամասում:
2020 թ. Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի հանրապետության կողմից սանձազերծված Արցախյան 2-րդ պատերազմի լուրը ստանալով՝ պայմանագրային զինծառայող՝ կր-ստ Կարեն Հայրապետյանը իրենց վաշտով, տագնապով վերադառնում է Հայաստանից Արցախ մարտական դիրքեր:
2020թ. սեպտեմբերի 29-ին հակառակորդի գրոհը ետ մղելիս մարտում զոհվում է`Կարեն Խաչիկի Հայրապետյանը:
Оставить комментарий